Jump to content

Էլ Հասա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլ Հասա օազիս, փոփոխվող մշակութային լանդշաֆտ
Al-Ahsa Oasis, an Evolving Cultural Landscape*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Երկիր Սաուդյան Արաբիա Սաուդյան Արաբիա
Տիպ մշակութային
Չափանիշներ iii, iv, v
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Ասիա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 2018  (42 նստաշրջան)
Համար 1563
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Էլ Հասա, պատմական տարածք[1] Սաուդյան Արաբիայի արևելյան նահանգում՝ Արաբական թերակղզու հյուսիսարևելյան մասում։ Գտնվում է Պարսից ծոցի երկայնքով ցածրադիր գոտում՝ մինչև Կատարի թերակղզի և Էլ Ջաֆուրա անապատ։ Մարզի տարածքը կազմում է 8544 հա։

Էլ Հասայի շրջանում՝ Ռատիֆից մոտավորապես 140 կմ հարավ-արևելք, գտնվում է համանուն օազիսը[2]։

Էլ Հասան բնակեցված է եղել նախապատմական ժամանակներից՝ մարդկանց գրավելով ջրային ռեսուրսների առատությամբ[3]։

Օազիս

Մ. թ. ա. 899 թվականին այդ տարածաշրջանն անցել է կարմատների առաջնորդ Աբու Թահիր Ալ Ջանաբի վերահսկողության տակ և հայտարարվել է Աբբասյան խալիֆայությունից անկախ։ Նրա մայրաքաղաքը գտնվել է Էլ Մումինիյում՝ ժամանակակից Ալ-Հուֆուֆ քաղաքից ոչ հեռու։ Մոտավորապես 1000 թվականին Էլ Հասան, որի բնակչությունը կազմում էր շուրջ 100 000 մարդ, դարձել է աշխարհի 9-րդ խոշոր քաղաքը[4]։ 1077 թվականին Էլ Հասայի կարմատյան պետությունը տապալվել է ույունիդների կողմից։ Հետագայում Էլ Հասան ընկել է Ջաբրիդների տիրապետության տակ։

1550 թվականին Էլ Հասան և հարևան Էլ Քատիֆն ընդգրկվել են Օսմանյան կայսրության տարածքում, որը կառավարում էր Սուլեյման I[5]։ Էլ Հասան ընդգրկվել է Լահսայի էյալեթի կազմում։

Քասր Իբրայիմ, կառուցվել է 1556 թվականին[6]

Օսմաններն Էլ Հասայից վտարվել են 1670 թվականին[5], և շրջանն ընկել է Բանու Խալիդ ցեղի առաջնորդների տիրապետության տակ։

1795 թվականին Էլ Հասան ընդգրկվել է վահաբական Դիրիական էմիրաթի կազմում, սակայն 1818 թվականին նորից վերադարձվել է օսմանների տիրապետության տակ։ 1830 թվականին Նաջդ էմիրաթը գրավել է այդ շրջանը։

Օսմանյան ուղղակի իշխանությունը վերականգնվել է 1871 թվականին[5]։ Էլ Հասան ընդգրկվել է նախ Բաղդադի վիլայեթի, իսկ 1875 թվականին՝ Բասրայի վիլայեթի կազմում։ 1913 թվականին Իբն Սաուդն Էլ Հասան և Էլ Քաթիֆը միացրել է Նաջդում գտնվող իր տարածքներին[7]։

1922 թվականին կարգավորվել է Քուվեյթի և Սաուդյան Արաբիայի միջև սահմանների հարցը։ Քուվեյթում Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Ջոն Մորը հանդիպել է Իբն Սաուդի հետ և ճանաչել նրա ինքնիշխանությունը այն տարածքների նկատմամբ, որոնց հավակնում էր Քուվեյթի էմիրը։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլ-Հասան պատմականորեն եղել է Արաբական թերակղզու այն եզակի տարածքներից մեկը, որտեղ աճեցվում է բրինձ[8]։ 1938 թվականին Էդ-Դամմամի մոտ[9][10] հայտնաբերվել են նավթային հանքավայրեր, և 1960-ականների սկզբին արդյունահանման մակարդակը հասնում էր օրական 1 միլիոն բարել նավթի։ Նավթի խոշորագույն հանքավայրը Գավառ դաշտն է։

Էլ Հասան ունի ավելի քան 2 միլիոն արմավենու ծառ, որոնցից ամեն տարի ստանում են ավելի քան 100 հազար տոննա խուրմա։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Страны Аравийского полуострова // Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 1999 г. ; отв. ред. Т. Г. Новикова, Т. М. Воробьёва. — 3-е изд., стер., отпеч. в 2002 г. с диапоз. 1999 г. — М. : Роскартография, 2002. — С. 174—175. — ISBN 5-85120-055-3.
  2. «Эль-Ахса». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. «About». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 21-ին.
  4. «Al Hasa population soared to 100,000 by circa 1000». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 16-ին.
  5. 5,0 5,1 5,2 Long, David Culture and Customs of Saudi Arabia (Culture and Customs of the Middle East). — Westport, Conn: Greenwood Press, 2005. — С. xiv, p8. — ISBN 0-313-32021-7
  6. «Qasr Ibrahim», Wikipedia (անգլերեն), 2019-10-26, Վերցված է 2019-10-26-ին
  7. World and its peoples. — London: Marshall Cavendish, 2006. — С. 29. — ISBN 0-7614-7571-0
  8. Prothero, G.W. Arabia. — London: H.M. Stationery Office, 1920. — С. 85.
  9. Citino, Nathan J. From Arab nationalism to OPEC: Eisenhower, King Saʻūd, and the making of U. S.-Saudi relations. — Bloomington: Indiana University Press[en], 2002. — С. xviii. — ISBN 0-253-34095-0
  10. Farsy, Fouad Saudi Arabia: a case study in development. — London: KPI, 1986. — С. 44. — ISBN 0-7103-0128-6. — «Dammam petroleum.».